Փորձարկվեց Վեդի քաղաքի ոռոգման համակարգը

Մարտի 3-ին ԳԱՏՕ ծրագրի մասնագետները փորձարկեցին Վեդի քաղաքի նոր ոռոգման համակարգի աշխատանքը։ 👨‍🔧🌳 Այն ապահովելու է Վեդի քաղաքի կանաչ գոտիների, ինչպես նաև սպորտդպրոցին պատկանող ֆուտբոլային դաշտի պատշաճ ոռոգումը։

Ոռոգման համակարգի բարելավման ծրագիրն իրականացվում է ԳԱՏՕ ծրագրի կողմից քաղաքապետարանի և ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի հետ համատեղ։