Արարատյան դաշտի ջրային խնդիրները․ արտեզյան ավազանի ներկա վիճակը և ջրային ռեսուրսի պահպանման հեռանկարները

Այսօր Երևանում տեղի ունեցավ «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հեռանկարները» խորագրով խորհրդաժողով՝ քննարկելու տարածաշրջանի ջրային խնդիրները և դրանց բացասական հետևանքները Հայաստանի համար։

ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կազմակերպած խորհրդաժողովի ընթացքում բացահայտվեցին Արարատյան արտեզյան ավազանի ներկա վիճակը, ռեսուրսի պահպանման և կայուն օգտագործման հեռանկարները:   

Համաժողովի ժամանակ ԳԱՏՕ ծրագրի կողմից ներկայացվեցին Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պաշարների, ջրավազանը սնող բնական ռեսուրսների և ջրատար հորիզոններից ջրառի թույլատրելի ծավալների արժեքները: Ջրառաջարկի և պահանջարկի գնահատումը վկայում է տարածաշրջանում ջրի զգալի դեֆիցիտի մասին, որը հիմնականում առաջացել է մարդու գործունեության և տարբեր ոլորտների կողմից ռեսուրսի գերօգտագործման արդյունքում։ Համաձայն տվյալների՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանում ջրառաջարկի և պահանջարկի բացասական տարբերությունը 2016 թ. կազմում էր 1,120 մլն․ մ3։ 

Ստորերկրյա ջրառի ծավալների վերաբերյալ կառավարության որոշումները մինչև վերջերս հիմնված էին 1983-1984թթ. տվյալների վրա: Ջրային պաշարների գերշահագործումը կանխելու և ջրօգտագործողների գործունեությունը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան քաղաքականություն ու օրենսդրական ակտեր։ Այնուամենայնիվ, ԳԱՏՕ ծրագրի տվյալները ցույց են տալիս, որ 2016թ. Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից փաստացի ջրառի ծավալը դեռևս 46%-ով գերազանցում է կառավարության կողմից հաստատված թույլատրելի ծավալը:                  

«Ավելի քան 25 տարի ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունները համագործակցում են ջրային ոլորտի խնդիրները լուծելու նպատակով։  Ոլորտին առավել արդյունավետ աջակցություն տրամադրելու համար մեզ անհրաժեշտ են տվյալներ։ Ինչպե՞ս նվազեցնել ստորերկրյա ջրառը առանց դրա իրական ծավալներն իմանալու։ Օգտագործվող տվյալները մոտ 40 տարվա վաղեմություն ունեին։ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրի անարդյունավետ օգտագործման մասին պատկերացում կազմելու  համար մեզ անհրաժեշտ էին ավելի թարմ տվյալներ, և այստեղ ԱՄՆ ՄԶԳ-ն կարևոր դերակատարում ունեցավ։ Հուսով եմ, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի վերականգնել երկրի գյուղատնտեսական ոլորտի և Մեծամորի ատոմակայանի անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող ստորերկրյա ջրի պաշարները»։ — ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանն:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը բարձր գնահատեց ԱՄՆ ՄԶԳ-ի և ԳԱՏՕ ծրագրի ներդրումը՝ մասնավորապես նշելով․ «ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում իրականացված  Արարատյան դաշտի հիդրոլոգիական և հիդրոերկրաբանական պայմանների համապարփակ ուսումնասիրությունները կարևորվում են հատկապես ստորերկրյա ջրերի ծագման, հատկությունների և պայմանների վերլուծության համատեքստում, ինչն անհրաժեշտ է այդ ջրերի օգտագործման տեխնիկական լուծումները վերհանելու համար, քանի որ ստորերկրյա ջրերը, որպես առավել արժեքավոր բնական ռեսուրս, առանցքային նշանակություն ունեն, ինչպես խմելու, այնպես էլ տնտեսական նպատակներով օգտագործման համար։ Ծրագրի հաշվետվությունում ամփոփված ուսումնասիրությունները թույլ կտան մշակել համապարփակ և փոխկապակցված միասնական մոտեցում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար…»։

ԳԱՏՕ ծրագրի ներկայացրած տվյալների հիման վրա ՀՀ կառավարությունը կարող է մշակել ջրային ոլորտի ողջամիտ քաղաքականություն ու օրենսդրական կարգավորումներ, որոնք  առաջին հերթին ուղղված են ռեսուրսների երկարաժամկետ պահպանության նպատակների իրագործմանը և, միաժամանակ, տարածաշրջանում ջրի պահանջարկի բավարարմանը: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մասնավոր ու հասարակական ոլորտների ջրօգտագործողները` տեղական համայնքները, էներգետիկայի ոլորտի ընկերությունները, արդյունաբերական ձեռնարկությունները, գյուղացիական (ֆերմերային) և ձկնաբուծական տնտեսությունները, ինչպես նաև հասարակության ավելի լայն խմբերը միջոցառումներ ձեռնարկեն ջրօգտագործման նկատմամբ ավելի գիտակից մոտեցում ցուցաբերելու և ջրախնայող տեխնոլոգիաներ ներդնելու ուղղությամբ:       

Արարատյան դաշտի արտեզյան ավազանն ունի ստորերկրյա ջրերի զգալի պաշարներ, որոնք օգտագործվում են կենցաղային, ոռոգման, ձկնաբուծական և արտադրական նպատակներով: Ավազանի ջուրն օգտագործվում է նաև Մեծամորի ատոմակայանի հովացման համակարգի համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տասնամյակում ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է միջինը 6-9 մետրով (որոշ տեղերում մինչև 15 մետր), իսկ արտեզյան գոտին կրճատվել է մոտ 67%-ով: Գերշահագործման բացասական դինամիկան հանգեցնում է ջրային հաշվեկշռի խախտման և ստորերկրյա ջրերի վերականգնման ներուժի նվազման` առաջացնելով ջրի դեֆիցիտ տարածաշրջանի համար՝ ռիսկի տակ դնելով երկրի պարենային ու էներգետիկ անվտանգությունը: Պաշարների հյուծման հետևանքով Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնք ունի  խմելու և ոռոգման ջրի խնդիր:  

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՂՈՒՄՆԵՐ

Ներբեռնեք Արարատյան դաշտի ջրային և ջրատնտեսական հաշվեկշիռների վերաբերող հաշվետվությունը և ստացված դիտողությունների ու առաջարկությունների ամփոփաթերթը ստորև բերված հղումներով։

Հաշվետվություն «Արարատյան դաշտի ջրային և ջրատնտեսական հաշվեկշիռների արժեքները՝ հաշվարկված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի մոդելավորման միջոցով»https://bit.ly/3uGxu9N

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի հաշվետվությունների վերաբերյալ ստացված դիտողություններ և առաջարկություններ https://bit.ly/33y43uG

ՀՆՀ # 220421-01. Նախամրցութային պարզաբանումներ

ՀՆՀ # 220421-01 Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ կառավարման կենտրոնացված, առցանց համակարգի համար համակարգչային ծրագրային փաթեթի (SCADA համակարգ) մշակում. նախամրցութային պարզաբանումներ

NՀարց  Պատասխան
 1.Անհրաժեշտ է ապահովել ՀՆՀ-ում  նշված 19 ջրառի կետերում տեղադրված հոսքաչափերի և տվյալների գրանցասարքերի (data logger) տեխնիկական մասնագրերը:Սարքերի տեխնիկական մասնագրերը ներկայացվում են հետևյալ հղումով՝ https://bit.ly/2R93iFq
2.Որո՞նք են ՀՆՀ-ում նշված տվյալների գրանցասարքերի մակնիշները։ՀՆՀ-ում  նշված 19 ջրառի կետերում տեղադրված են հետևյալ մակնիշների գրանցասարքերը (data logger)՝  Robustel M1000, Robustel M1100
 3.Ու՞մ կողմից են տրամադրվելու բջջային օպերատորի քարտերը, եթե դա պետք է տրամադրի կատարողը, ապա ի՞նչ ժամկետով:ՀՆՀ-ում նշված ընտրված ձկնաբուծարանների ստորերկրյա ջրառի19 կետերի համար տեղադրված սարքավորումներն ապահովված են բջջային քարտերով, որոնց հետ կապված ծախսերը մինչև ս.թ. օգոստոս ամիսը հոգալու է ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիրը
4. Պե՞տք է արդյոք ներկայացնել DUNS համար, եթե բոլոր աղբյուրներից  ստացված համախառն եկամուտը նախորդ ֆիսկալ տարում բարձր է եղել 300,000 դոլարից, իսկ գնառաջարկը 25 000 դոլարից ցածր է։Համաձայն  ՀՆՀ-ի Հայտատուների համար ուղեցույցի 13 կետի, պարտադիր չէ։  Ցանկացած պարագայում,  եթե կազմակերպությունն արդեն ունի DUNS համար, ներկայացնելը խրախուսվում է։
 5.Գործու՞մ է արդյոք նախկինում ձեռք բերված DUNS համարը։DUNS համարը վաղեմիության ժամկետ չունի, այն ձեռք է բերվում մեկ անգամ և գործում է կազմակերպության գործունեության ամբողջ ընթացքում:
 6.ՀՆՀ-ում նշվում է ծրագրավորման երկու լեզու, որոնք այս պահին մի քիչ հնացած են և այդքան էլ նպատակարհարմար չեն պահանջվող համակարգը ծրագրավորելու համար: Այսօր գոյություն ունեն ծրագրավորման արդիական լեզուներ՝ պահանջվող ծրագրային փաթեթը մշակելու համար: Եվ, ընդհանրապես, նմանատիպ համակարգերը մշակելու համար օգտագործվում են ծրագրային լեզուների կոմպլեքսներ, որոնք աշխատաում են բոլոր պլատֆորմներում: Ինչո՞վ է պայմանավորված երկու ծրագրային լեզվի ընտրությունը և այդ սահմանափակումը ՀՆՀ-ում:Հարցադրումը ճիշտ է արված: Եթե հայտատուն գտնում է, որ կան ծրագրավորման արդիական լեզուներ ըստ ՀՆՀ-ում նշված պահանջների համակարգչային փաթեթը մշակելու համար, ապա հայտատուն դրանք ներկայացնում է հայտում՝ կարճ հիմնավորումով: Lրացուցիչ ծրագրավորման լեզվի ընտրությունը սահմանափակում չի հանդիսանա: Կարևոր է, որ համակարգչային ծրագիրն աշխատի Windows-ի վիրտուալ սերվերի վրա և ապահովի տվյալների արխիվացման հնարավորություն LINUX վիրտուալ սերվերի վրա:   ՀՆՀ-ի «SCADA համակարգի տեխնիկական բնութագիրը» բաժնի 4-րդ կետում կատարվել է ուղղում. «առցանց տվյալների բազայի կառավարման համակարգի կառուցման լեզուն պետք է լինի տվյալների առավելագույն անվտանգությունն ապահովող բաց հասանելության լեզուներից մեկը (MySQL կամ PostgreSQL), իսկ SCADA համակարգի մշակումը իրականացվի լայնորեն կիրառվող ծրագրավորման լեզուներից որևէ մեկով (օրինակ PHP, Java և այլն)»
 7.Արդյո՞ք հայտում սահմանված է տեխնիկական հիմնավորում ներկայացնելու պահանջ:Ակնկալվում է, որ հայտում հակիրճ կներկայացվեն աշխատանքների իրականացման տեխնիկական մոտեցումները և հիմնավորումները: 
 8.Արդյո՞ք ծրագրային փաթեթը պետք է մշակվի զրոյից:Ոչ:
 9.Արդյո՞ք համակարգը պետք է պարտադիր աշխատի Windows-ի վիրտուալ սերվերի վրա:Այո:
10. ՀՆՀ-ի տեխնիկական պահանջների մեջ կան կետեր, որոնց համար կարելի է ավելի լավ լուծումներ, տարբերակներ առաջարկել: Արդյո՞ք հնարավոր է առաջարկել այդ փոփոխությունները՝ հիմնավորումներով, և պահպանելով համակարգի հիմնական կառուցվածքն ու գործառույթները:Այո, հնարավոր է՝ առաջարկվող փոփոխության կամ փոփոխությունների հիմնավորումները ներկայացնելու պայմանով:
 11.Արդյո՞ք հնարավոր է տեղադրել տվյալների նոր գրանցասարքեր (data logger), թե պարտադիր է արդեն տեղադրված սարքերի օգտագործումը:Նպատակահարմար է օգտագործել արդեն տեղադրված տվյալների գրանցասարքերը, որոնց տեխնիկական մասնագրերը համաձայնեցվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ:  ՀՆՀ-ում նշված որոշ ձկնաբուծական տնտեսությութններում տեղադրված սարքերը ստուգաչափվել են պետական լիազոր մարմնի կողմից և ստացել են չափաբերման սերտիֆիկատներ, որից հետո կապարակնքվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից:   Նշված տվյալների գրանցասարքերին այլ հոսքաչափական սարքավորումների միացում չի նախատեսվում:

Հայտ ներկայացնելու հրավեր. հորի փակման աշխատանքներ

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)

Հորի փակման աշխատանքներ

Գրիբոյեդով գյուղի արտեզյան հորի լուծարման շրջանակում

ՀՆՀ # 290421-01

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր հորի փակման աշխատանքների իրականացման համար՝ Գրիբոյեդով գյուղի արտեզյան հորի լուծարման ծրագրի շրջանակում:

Հայտատուներին հրավիրում ենք ներկայացնել հայտեր՝ համաձայն կից բերված Հայտատուների համար ուղեցույցի՝

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ.-ի մայիսի13-ը՝ Երևանի ժամանակով  ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատուպետք է հայտի էլեկտրոնային տարբերակը ներկայացնի aspired@engl.com հասցեով:

Ստորերկրյա ջրերի հոսքի մոդելավորման նոր գործիքներ որոշում կայացնողների համար

ԳԱՏՕ ծրագիրն ավարտեց ստորերկրյա ջրերի հոսքի մոդելավորման երկշաբաթյա  վերապատրաստման ծրագիրը, որին մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և հաստատությունների ներկայացուցիչներ: Վերապատրաստման ընթացքում մասնակիցները սովորեցին ու գործնականում կիրառեցին ստորերկրյա ջրերի հոսքի մոդելավորման առաջադեմ գործիքները, մասնավորապես` ArcHydroGroundwater (AHGW), GMS, MODFLOW ծրագրերը:     

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների վիճակը հասկանալու և փոփոխվող պայմանների, արտաքին ճնշումների հանդեպ կայունությունը գնահատելու համար ԳԱՏՕ ծրագրի մասնագետները մշակեցին արտեզյան ավազանի եռաչափ մոդել և ստորերկրյա ջրերի հոսքի մոդել, որոնք կաջակցեն ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ իրազեկված ու փաստական որոշումների կայացմանը: Արարատյան արտեզյան ավազանի եռաչափ մոդելը ցույց է տալիս ավազանի հիդրոերկրաբանական կառուցվածքը և ջրատար շերտերը, մինչդեռ ստորերկրյա ջրերի հոսքի մոդելը տվյալներ է տրամադրում արտեզյան ավազանի ջրատար շերտերում ջրերի ճնշման, ջրային պաշարների առկայության, ջրային հաշվեկշռի և հոսքի ուղղությունների վերաբերյալ: Մոդելը կօգնի որոշում կայացնողներին կանխատեսումներ անել արտեզյան ավազանի ջրատար շերտերում ջրերի ճնշման կամ մակարդակների աճի կամ նվազման մասին: 

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան AHGW գործիքակազմի կիրառմամբ կատարելու եռաչափ մոդելավորում, մասնավորապես` քարտեզային տվյալների ֆայլերի ստեղծում և ներմուծում, ինչպես նաև MODFLOW մոդելի կառուցում և չափաբերում: Մոնիթորինգի կայանների, ջրառի կետերի, ստորերկրյա ջրօգտագործման վերաբերյալ տվյալները թարմացնելով  և համապատասխան կարգավորումներ կատարելով մասնակիցները գործնականում կիրառեցին նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հոսքի մոդելը:   

«Վերապատրաստման ընթացքում կառուցեցինք Արարատյան արտեզյան ավազանի երեք ջրատար շերտերի եռաչափ մոդելը`օգտագործելով 2016թ. գույքագրման տվյալները: Կարծում եմ, որ վերապատրաստումը նպատակահարմար ու շատ օգտակար էր ջրային ոլորտի մասնագետների համար, որոնք հետաքրքրված են նմանատիպ մոդելների ստեղծմամբ: Աշխատելով մոդելներով, ներմուծելով նոր տվյալներ, դիտարկելով տարբեր սցենարներ` մասնագետները կկարողանան կանխատեսումներ անել ստորերկրյա ջրօգտագործման ծավալների աճի կամ նվազման ազդեցությունների, ինչպես նաև ստորերկրյա ջրային պաշարների հետ կապված հնարավոր դրական կամ բացասական միտումների մասին»,-դասընթացի ավարտին իր կարծիքն արտահայտեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի աշխատակից Հարություն Երեմյանը: «Համոզված եմ, որ այս մոդելների կիրառումը կնպաստի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը»:  

Վերապատրաստման ավարտին մասնակիցներին տրամադրվեց նյութերի ամբողջական փաթեթը, այդ թվում`Օգտագործողի ձեռնարկը, Արարատյան դաշտի արտեզյան ավազանի եռաչափ մոդելը, ստորերկրյա ջրերի հոսքի մոդելը, ինչպես նաև մոդելավորման համար անհրաժեշտ տվյալներ ու տվյալների ձևանմուշներ: ԳԱՏՕ ծրագրի թիմը կշարունակի աջակցել և անհրաժեշտության դեպքում ուղղորդել մասնակիցներին ակտիվացնելու մոդելավորման ծրագրային ապահովումները:

Հայտ ներկայացնելու հրավեր. SCADA համակարգի մշակում

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ) # 220421-01

Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ կառավարման կենտրոնացված, առցանց համակարգի համար համակարգչային ծրագրային փաթեթի (SCADA համակարգ) մշակում

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ կառավարման կենտրոնացված, առցանց համակարգի համար համակարգչային ծրագրային փաթեթի (SCADA համակարգ) մշակման համար:

Հայտատուներին հրավիրում ենք ներկայացնել հայտեր՝ համաձայն ստորև բերված Հայտատուների համար ուղեցույցի`

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ.-ի մայիսի 6-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատու պետք է հայտի էլեկտրոնային տարբերակը ներկայացնի aspired@engl.com հասցեով:

Վերապատրաստման նոր ծրագիր՝ գետերի ինքնամաքրման կարողության գնահատման թեմայով

Մեկնարկել է ԳԱՏՕ ծրագրի կողմից կազմակերպված` գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի վերաբերյալ վերապատրաստման դասընթացը, որին մասնակցում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, որոնք իրենց աշխատանքում կիրառելու են մեթոդը:

Ութօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն մեթոդի հիմնական` հիդրոկենսաբանական, հիդրոքիմիական, հիդրոմորֆոլոգիական բաղադրիչները, և մեթոդի մշակման նպատակով աշխատանքային խմբի կողմից կատարված վերլուծությունը: Վերապատրաստման հիմնախնդիրն է` նկարագրել ինչ դեր և ազդեցություն ունեն հիդրոկենսաբանական, հիդրոքիմիական, հիդրոմորֆոլոգիական ցուցանիշները գետի ինքնամաքրման կարողության վրա: Գործնական աշխատանքի ընթացքում մասնակիցները կկատարեն մեթոդի առանձին բաղադրիչների փորձարկում և գնահատումներ` Քասախ և Ախուրյան գետերի օրինակներով: Ակնկալվում է, որ դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան գետի ինքնամաքրման կարողության որոշման համար օգտագործել հիդրոմորֆոլոգիական, հիդրոկենսաբանական, հիդրոքիմիական տվյալների ավտոմատ գնահատման Excel համակարգը և մեթոդի առաձին բաղադրիչներից դուրս բերել մեկ ընդհանուր գործակից:    

Գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի մշակումն իրականացվել է ԳԱՏՕ ծրագրի կողմից` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության առաջարկով: Այն ներառված է Կառավարության հնգամյա միջոցառումների ծրագրում, որի իրականացման համար կա հստակ սահմանված ժամկետ:  

Մեթոդի մեջ ջրային էկոհամակարգը դիտվում է որպես միատարր մարմին, որի վրա ազդում են տարբեր գործոններ: «Մեր մշակած մեթոդաբանությունը թույլ է տալիս գնահատել գետերի աղտոտման տարբեր աղբյուրների ազդեցությունը, ինչպես նաև աղտոտվածությունը բնական ճանապարհով չեզոքացնելու հնարավորությունը: Այս մեթոդաբանությունն ունիվերսալ է նրանով, որ թույլ է տալիս գնահատել ոչ միայն բնակավայրերի, այլ նաև հանքարդյունաբերության կամ այլ արդյունաբերությունների, գյուղատնտեսության ոլորտներից աղտոտման աղբյուրների ազդեցությունը, ինչպես նաև էկոհամակարգի բնական ճանապարհով վերականգնման հնարավորությունը»,- ԳԱՏՕ ծրագրի ջրի որակի փորձագետ Լիանա Մարգարյան:

Հայտ ներկայացնելու հրավեր. Նյութերի ձեռքբերում և շինարարական աշխատանքների իրականացում

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ) 

Նյութերի ձեռքբերում և շինարարական աշխատանքների իրականացում 

Գրիբոյեդով գյուղի ոռոգման համակարգի բարելավման շրջանակում  

ՀՆՀ # 120421-01 

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր ջրանցույցների (ակվեդուկ) և հարթ փականներով կահավորված հանգույցների կառուցման համար՝ Գրիբոյեդով գյուղի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակում:  

Հայտատուներին հրավիրում ենք ներկայացնել հայտեր՝ համաձայն ստորև բերված ուղեցույցի՝

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ.-ի ապրիլի 26-ը՝ Երևանի ժամանակով  ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատու պետք է հայտի էլեկտրոնային տարբերակը ներկայացնի aspired@engl.com հասցեով: 

ՀՆՀ # 020421-01` նախամրցութային պարզաբանումներ

Նախամրցութային պարզաբանումներ  

ՀՆՀ #  020421-01 Ֆոտովոլտայիկ համակարգի ձեռքբերման և տեղադրման ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ  

N Հարց Պատասխան 
Եթե ներկայացրած գնային առաջարկի գումարը չի գերազանցում 25,000 ԱՄՆ դոլարը DUNS-ի համար ներկայացնելը պարտադի՞ր է  Ոչ 
Կայանը գետնի՞ն է տեղադրվում, թե՞ ինչ-որ շինության վրա Շինության վրա 
Հրավերում նշված տեղադիրքը դա հենց կայանի տե՞ղն է, թե ուղղակի ձկնաբուծարանի տարածքն է ՀՆՀ-ում ներկայացված են ձկնաբուծարանի կոորդինատները․ ապագա կայանի տեղը կարող եք ճշտել ձկնաբուծարանի աշխատակիցներից 
Ի՞նչ հեռավորություն է ունենալու փոխակերպիչի տեղակայման վայրը էլեկտրամատակարարման վահանակից Փոխակերպիչը տեղակայվելու է վահանակից մինչև 5 մետր հեռավորության վրա 
Խնդրում եմ տրամադրել գրունտի կարգը Կայանը տեղակայվելու է պատրաստի կառուցվածքների վրա 
   

Երկու նոր ծրագիր Գրիբոյեդով համայնքում

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիրն իրականացնում է երկու նախագիծ Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքում։ Կբարելավվի համայնքի ոռոգման համակարգը և կլուծարվի համայնքում առկա արտեզյան հորերից մեկը։

Համայնքի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Հիմնականում Ֆերմերներն աճեցնում են միրգ, բանջարեղեն, հացահատիկ և այլ բույսեր, մշակում են պտղատու և խաղողի այգիներ։ Ոռոգման ներկայիս ծրագիրը թույլ կտա ավելի արդյունավետ ոռոգել համայնքի հողատարածները ջրի կորուստների կրճատման շնորհիվ և ոռոգելի կդարձնի ևս 7 հեկտար։

ԳԱՏՕ ծրագիրը նաև կլուծարի համայնքին պատկանող արտեզյան հորերից մեկը։ Ինքնահոս այս հորն ունի 15 լ/վ ջրատվություն, որը համայնքի կողմից չի շահագործվում, իսկ ջուրը թափվում է դրենաժային համակարգ։ Այս ծրագրերի իրականացման արդյունքում տարեկան կխնայվի մոտ 475000 մ3 ջուր։ Տասներկու հողօգտագործող՝ տնային տնտեսություն, հնարավորություն կստանան ոռոգելու և մշակելու իրենց հողատարածքները։