ՀՆՀ # 220421-01. Նախամրցութային պարզաբանումներ

ՀՆՀ # 220421-01 Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ կառավարման կենտրոնացված, առցանց համակարգի համար համակարգչային ծրագրային փաթեթի (SCADA համակարգ) մշակում. նախամրցութային պարզաբանումներ

NՀարց  Պատասխան
 1.Անհրաժեշտ է ապահովել ՀՆՀ-ում  նշված 19 ջրառի կետերում տեղադրված հոսքաչափերի և տվյալների գրանցասարքերի (data logger) տեխնիկական մասնագրերը:Սարքերի տեխնիկական մասնագրերը ներկայացվում են հետևյալ հղումով՝ https://bit.ly/2R93iFq
2.Որո՞նք են ՀՆՀ-ում նշված տվյալների գրանցասարքերի մակնիշները։ՀՆՀ-ում  նշված 19 ջրառի կետերում տեղադրված են հետևյալ մակնիշների գրանցասարքերը (data logger)՝  Robustel M1000, Robustel M1100
 3.Ու՞մ կողմից են տրամադրվելու բջջային օպերատորի քարտերը, եթե դա պետք է տրամադրի կատարողը, ապա ի՞նչ ժամկետով:ՀՆՀ-ում նշված ընտրված ձկնաբուծարանների ստորերկրյա ջրառի19 կետերի համար տեղադրված սարքավորումներն ապահովված են բջջային քարտերով, որոնց հետ կապված ծախսերը մինչև ս.թ. օգոստոս ամիսը հոգալու է ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիրը
4. Պե՞տք է արդյոք ներկայացնել DUNS համար, եթե բոլոր աղբյուրներից  ստացված համախառն եկամուտը նախորդ ֆիսկալ տարում բարձր է եղել 300,000 դոլարից, իսկ գնառաջարկը 25 000 դոլարից ցածր է։Համաձայն  ՀՆՀ-ի Հայտատուների համար ուղեցույցի 13 կետի, պարտադիր չէ։  Ցանկացած պարագայում,  եթե կազմակերպությունն արդեն ունի DUNS համար, ներկայացնելը խրախուսվում է։
 5.Գործու՞մ է արդյոք նախկինում ձեռք բերված DUNS համարը։DUNS համարը վաղեմիության ժամկետ չունի, այն ձեռք է բերվում մեկ անգամ և գործում է կազմակերպության գործունեության ամբողջ ընթացքում:
 6.ՀՆՀ-ում նշվում է ծրագրավորման երկու լեզու, որոնք այս պահին մի քիչ հնացած են և այդքան էլ նպատակարհարմար չեն պահանջվող համակարգը ծրագրավորելու համար: Այսօր գոյություն ունեն ծրագրավորման արդիական լեզուներ՝ պահանջվող ծրագրային փաթեթը մշակելու համար: Եվ, ընդհանրապես, նմանատիպ համակարգերը մշակելու համար օգտագործվում են ծրագրային լեզուների կոմպլեքսներ, որոնք աշխատաում են բոլոր պլատֆորմներում: Ինչո՞վ է պայմանավորված երկու ծրագրային լեզվի ընտրությունը և այդ սահմանափակումը ՀՆՀ-ում:Հարցադրումը ճիշտ է արված: Եթե հայտատուն գտնում է, որ կան ծրագրավորման արդիական լեզուներ ըստ ՀՆՀ-ում նշված պահանջների համակարգչային փաթեթը մշակելու համար, ապա հայտատուն դրանք ներկայացնում է հայտում՝ կարճ հիմնավորումով: Lրացուցիչ ծրագրավորման լեզվի ընտրությունը սահմանափակում չի հանդիսանա: Կարևոր է, որ համակարգչային ծրագիրն աշխատի Windows-ի վիրտուալ սերվերի վրա և ապահովի տվյալների արխիվացման հնարավորություն LINUX վիրտուալ սերվերի վրա:   ՀՆՀ-ի «SCADA համակարգի տեխնիկական բնութագիրը» բաժնի 4-րդ կետում կատարվել է ուղղում. «առցանց տվյալների բազայի կառավարման համակարգի կառուցման լեզուն պետք է լինի տվյալների առավելագույն անվտանգությունն ապահովող բաց հասանելության լեզուներից մեկը (MySQL կամ PostgreSQL), իսկ SCADA համակարգի մշակումը իրականացվի լայնորեն կիրառվող ծրագրավորման լեզուներից որևէ մեկով (օրինակ PHP, Java և այլն)»
 7.Արդյո՞ք հայտում սահմանված է տեխնիկական հիմնավորում ներկայացնելու պահանջ:Ակնկալվում է, որ հայտում հակիրճ կներկայացվեն աշխատանքների իրականացման տեխնիկական մոտեցումները և հիմնավորումները: 
 8.Արդյո՞ք ծրագրային փաթեթը պետք է մշակվի զրոյից:Ոչ:
 9.Արդյո՞ք համակարգը պետք է պարտադիր աշխատի Windows-ի վիրտուալ սերվերի վրա:Այո:
10. ՀՆՀ-ի տեխնիկական պահանջների մեջ կան կետեր, որոնց համար կարելի է ավելի լավ լուծումներ, տարբերակներ առաջարկել: Արդյո՞ք հնարավոր է առաջարկել այդ փոփոխությունները՝ հիմնավորումներով, և պահպանելով համակարգի հիմնական կառուցվածքն ու գործառույթները:Այո, հնարավոր է՝ առաջարկվող փոփոխության կամ փոփոխությունների հիմնավորումները ներկայացնելու պայմանով:
 11.Արդյո՞ք հնարավոր է տեղադրել տվյալների նոր գրանցասարքեր (data logger), թե պարտադիր է արդեն տեղադրված սարքերի օգտագործումը:Նպատակահարմար է օգտագործել արդեն տեղադրված տվյալների գրանցասարքերը, որոնց տեխնիկական մասնագրերը համաձայնեցվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ:  ՀՆՀ-ում նշված որոշ ձկնաբուծական տնտեսությութններում տեղադրված սարքերը ստուգաչափվել են պետական լիազոր մարմնի կողմից և ստացել են չափաբերման սերտիֆիկատներ, որից հետո կապարակնքվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից:   Նշված տվյալների գրանցասարքերին այլ հոսքաչափական սարքավորումների միացում չի նախատեսվում:

Հայտ ներկայացնելու հրավեր. հորի փակման աշխատանքներ

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)

Հորի փակման աշխատանքներ

Գրիբոյեդով գյուղի արտեզյան հորի լուծարման շրջանակում

ՀՆՀ # 290421-01

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր հորի փակման աշխատանքների իրականացման համար՝ Գրիբոյեդով գյուղի արտեզյան հորի լուծարման ծրագրի շրջանակում:

Հայտատուներին հրավիրում ենք ներկայացնել հայտեր՝ համաձայն կից բերված Հայտատուների համար ուղեցույցի՝

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ.-ի մայիսի13-ը՝ Երևանի ժամանակով  ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատուպետք է հայտի էլեկտրոնային տարբերակը ներկայացնի aspired@engl.com հասցեով:

Ստորերկրյա ջրերի հոսքի մոդելավորման նոր գործիքներ որոշում կայացնողների համար

ԳԱՏՕ ծրագիրն ավարտեց ստորերկրյա ջրերի հոսքի մոդելավորման երկշաբաթյա  վերապատրաստման ծրագիրը, որին մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և հաստատությունների ներկայացուցիչներ: Վերապատրաստման ընթացքում մասնակիցները սովորեցին ու գործնականում կիրառեցին ստորերկրյա ջրերի հոսքի մոդելավորման առաջադեմ գործիքները, մասնավորապես` ArcHydroGroundwater (AHGW), GMS, MODFLOW ծրագրերը:     

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների վիճակը հասկանալու և փոփոխվող պայմանների, արտաքին ճնշումների հանդեպ կայունությունը գնահատելու համար ԳԱՏՕ ծրագրի մասնագետները մշակեցին արտեզյան ավազանի եռաչափ մոդել և ստորերկրյա ջրերի հոսքի մոդել, որոնք կաջակցեն ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ իրազեկված ու փաստական որոշումների կայացմանը: Արարատյան արտեզյան ավազանի եռաչափ մոդելը ցույց է տալիս ավազանի հիդրոերկրաբանական կառուցվածքը և ջրատար շերտերը, մինչդեռ ստորերկրյա ջրերի հոսքի մոդելը տվյալներ է տրամադրում արտեզյան ավազանի ջրատար շերտերում ջրերի ճնշման, ջրային պաշարների առկայության, ջրային հաշվեկշռի և հոսքի ուղղությունների վերաբերյալ: Մոդելը կօգնի որոշում կայացնողներին կանխատեսումներ անել արտեզյան ավազանի ջրատար շերտերում ջրերի ճնշման կամ մակարդակների աճի կամ նվազման մասին: 

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան AHGW գործիքակազմի կիրառմամբ կատարելու եռաչափ մոդելավորում, մասնավորապես` քարտեզային տվյալների ֆայլերի ստեղծում և ներմուծում, ինչպես նաև MODFLOW մոդելի կառուցում և չափաբերում: Մոնիթորինգի կայանների, ջրառի կետերի, ստորերկրյա ջրօգտագործման վերաբերյալ տվյալները թարմացնելով  և համապատասխան կարգավորումներ կատարելով մասնակիցները գործնականում կիրառեցին նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հոսքի մոդելը:   

«Վերապատրաստման ընթացքում կառուցեցինք Արարատյան արտեզյան ավազանի երեք ջրատար շերտերի եռաչափ մոդելը`օգտագործելով 2016թ. գույքագրման տվյալները: Կարծում եմ, որ վերապատրաստումը նպատակահարմար ու շատ օգտակար էր ջրային ոլորտի մասնագետների համար, որոնք հետաքրքրված են նմանատիպ մոդելների ստեղծմամբ: Աշխատելով մոդելներով, ներմուծելով նոր տվյալներ, դիտարկելով տարբեր սցենարներ` մասնագետները կկարողանան կանխատեսումներ անել ստորերկրյա ջրօգտագործման ծավալների աճի կամ նվազման ազդեցությունների, ինչպես նաև ստորերկրյա ջրային պաշարների հետ կապված հնարավոր դրական կամ բացասական միտումների մասին»,-դասընթացի ավարտին իր կարծիքն արտահայտեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի աշխատակից Հարություն Երեմյանը: «Համոզված եմ, որ այս մոդելների կիրառումը կնպաստի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը»:  

Վերապատրաստման ավարտին մասնակիցներին տրամադրվեց նյութերի ամբողջական փաթեթը, այդ թվում`Օգտագործողի ձեռնարկը, Արարատյան դաշտի արտեզյան ավազանի եռաչափ մոդելը, ստորերկրյա ջրերի հոսքի մոդելը, ինչպես նաև մոդելավորման համար անհրաժեշտ տվյալներ ու տվյալների ձևանմուշներ: ԳԱՏՕ ծրագրի թիմը կշարունակի աջակցել և անհրաժեշտության դեպքում ուղղորդել մասնակիցներին ակտիվացնելու մոդելավորման ծրագրային ապահովումները:

Հայտ ներկայացնելու հրավեր. SCADA համակարգի մշակում

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ) # 220421-01

Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ կառավարման կենտրոնացված, առցանց համակարգի համար համակարգչային ծրագրային փաթեթի (SCADA համակարգ) մշակում

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ կառավարման կենտրոնացված, առցանց համակարգի համար համակարգչային ծրագրային փաթեթի (SCADA համակարգ) մշակման համար:

Հայտատուներին հրավիրում ենք ներկայացնել հայտեր՝ համաձայն ստորև բերված Հայտատուների համար ուղեցույցի`

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ.-ի մայիսի 6-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատու պետք է հայտի էլեկտրոնային տարբերակը ներկայացնի aspired@engl.com հասցեով:

Վերապատրաստման նոր ծրագիր՝ գետերի ինքնամաքրման կարողության գնահատման թեմայով

Մեկնարկել է ԳԱՏՕ ծրագրի կողմից կազմակերպված` գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի վերաբերյալ վերապատրաստման դասընթացը, որին մասնակցում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, որոնք իրենց աշխատանքում կիրառելու են մեթոդը:

Ութօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն մեթոդի հիմնական` հիդրոկենսաբանական, հիդրոքիմիական, հիդրոմորֆոլոգիական բաղադրիչները, և մեթոդի մշակման նպատակով աշխատանքային խմբի կողմից կատարված վերլուծությունը: Վերապատրաստման հիմնախնդիրն է` նկարագրել ինչ դեր և ազդեցություն ունեն հիդրոկենսաբանական, հիդրոքիմիական, հիդրոմորֆոլոգիական ցուցանիշները գետի ինքնամաքրման կարողության վրա: Գործնական աշխատանքի ընթացքում մասնակիցները կկատարեն մեթոդի առանձին բաղադրիչների փորձարկում և գնահատումներ` Քասախ և Ախուրյան գետերի օրինակներով: Ակնկալվում է, որ դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան գետի ինքնամաքրման կարողության որոշման համար օգտագործել հիդրոմորֆոլոգիական, հիդրոկենսաբանական, հիդրոքիմիական տվյալների ավտոմատ գնահատման Excel համակարգը և մեթոդի առաձին բաղադրիչներից դուրս բերել մեկ ընդհանուր գործակից:    

Գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի մշակումն իրականացվել է ԳԱՏՕ ծրագրի կողմից` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության առաջարկով: Այն ներառված է Կառավարության հնգամյա միջոցառումների ծրագրում, որի իրականացման համար կա հստակ սահմանված ժամկետ:  

Մեթոդի մեջ ջրային էկոհամակարգը դիտվում է որպես միատարր մարմին, որի վրա ազդում են տարբեր գործոններ: «Մեր մշակած մեթոդաբանությունը թույլ է տալիս գնահատել գետերի աղտոտման տարբեր աղբյուրների ազդեցությունը, ինչպես նաև աղտոտվածությունը բնական ճանապարհով չեզոքացնելու հնարավորությունը: Այս մեթոդաբանությունն ունիվերսալ է նրանով, որ թույլ է տալիս գնահատել ոչ միայն բնակավայրերի, այլ նաև հանքարդյունաբերության կամ այլ արդյունաբերությունների, գյուղատնտեսության ոլորտներից աղտոտման աղբյուրների ազդեցությունը, ինչպես նաև էկոհամակարգի բնական ճանապարհով վերականգնման հնարավորությունը»,- ԳԱՏՕ ծրագրի ջրի որակի փորձագետ Լիանա Մարգարյան:

Հայտ ներկայացնելու հրավեր. Նյութերի ձեռքբերում և շինարարական աշխատանքների իրականացում

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ) 

Նյութերի ձեռքբերում և շինարարական աշխատանքների իրականացում 

Գրիբոյեդով գյուղի ոռոգման համակարգի բարելավման շրջանակում  

ՀՆՀ # 120421-01 

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր ջրանցույցների (ակվեդուկ) և հարթ փականներով կահավորված հանգույցների կառուցման համար՝ Գրիբոյեդով գյուղի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակում:  

Հայտատուներին հրավիրում ենք ներկայացնել հայտեր՝ համաձայն ստորև բերված ուղեցույցի՝

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ.-ի ապրիլի 26-ը՝ Երևանի ժամանակով  ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատու պետք է հայտի էլեկտրոնային տարբերակը ներկայացնի aspired@engl.com հասցեով: 

ՀՆՀ # 020421-01` նախամրցութային պարզաբանումներ

Նախամրցութային պարզաբանումներ  

ՀՆՀ #  020421-01 Ֆոտովոլտայիկ համակարգի ձեռքբերման և տեղադրման ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ  

N Հարց Պատասխան 
Եթե ներկայացրած գնային առաջարկի գումարը չի գերազանցում 25,000 ԱՄՆ դոլարը DUNS-ի համար ներկայացնելը պարտադի՞ր է  Ոչ 
Կայանը գետնի՞ն է տեղադրվում, թե՞ ինչ-որ շինության վրա Շինության վրա 
Հրավերում նշված տեղադիրքը դա հենց կայանի տե՞ղն է, թե ուղղակի ձկնաբուծարանի տարածքն է ՀՆՀ-ում ներկայացված են ձկնաբուծարանի կոորդինատները․ ապագա կայանի տեղը կարող եք ճշտել ձկնաբուծարանի աշխատակիցներից 
Ի՞նչ հեռավորություն է ունենալու փոխակերպիչի տեղակայման վայրը էլեկտրամատակարարման վահանակից Փոխակերպիչը տեղակայվելու է վահանակից մինչև 5 մետր հեռավորության վրա 
Խնդրում եմ տրամադրել գրունտի կարգը Կայանը տեղակայվելու է պատրաստի կառուցվածքների վրա 
   

Երկու նոր ծրագիր Գրիբոյեդով համայնքում

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիրն իրականացնում է երկու նախագիծ Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքում։ Կբարելավվի համայնքի ոռոգման համակարգը և կլուծարվի համայնքում առկա արտեզյան հորերից մեկը։

Համայնքի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Հիմնականում Ֆերմերներն աճեցնում են միրգ, բանջարեղեն, հացահատիկ և այլ բույսեր, մշակում են պտղատու և խաղողի այգիներ։ Ոռոգման ներկայիս ծրագիրը թույլ կտա ավելի արդյունավետ ոռոգել համայնքի հողատարածները ջրի կորուստների կրճատման շնորհիվ և ոռոգելի կդարձնի ևս 7 հեկտար։

ԳԱՏՕ ծրագիրը նաև կլուծարի համայնքին պատկանող արտեզյան հորերից մեկը։ Ինքնահոս այս հորն ունի 15 լ/վ ջրատվություն, որը համայնքի կողմից չի շահագործվում, իսկ ջուրը թափվում է դրենաժային համակարգ։ Այս ծրագրերի իրականացման արդյունքում տարեկան կխնայվի մոտ 475000 մ3 ջուր։ Տասներկու հողօգտագործող՝ տնային տնտեսություն, հնարավորություն կստանան ոռոգելու և մշակելու իրենց հողատարածքները։

Հայտ ներկայացնելու հրավեր. Ֆոտովոլտայիկ համակարգի ձեռքբերում և տեղադրում

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)

Ֆոտովոլտայիկ համակարգի ձեռքբերում և տեղադրում

Ձկնաբուծության նպատակով վերականգնվող էներգիայի օգտագործման շրջանակում

ՀՆՀ # 020421-01

ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր Ֆոտովոլտայիկ համակարգի ձեռքբերման և տեղադրման համար՝ «Ձկնաբուծության նպատակով վերականգնվող էներգիայի օգտագործում» ծրագրի շրջանակում:

Հայտի ներկայացման ուղեցույցը, ժամկետները և մրցույթին առնչվող պայմանները ստորև՝

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ.-ի ապրիլի 16-ը՝ Երևանի ժամանակով  ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատուպետք է հայտի էլեկտրոնային տարբերակը ներկայացնի aspired@engl.com հասցեով:

ՀՆՀ # 250321-01․ նախամրցութային պարզաբանումներ

Նախամրցութային պարզաբանումներ

ՀՆՀ #  250321-01 Սարդարապատ գյուղի ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ

Ապրիլի 1-ը 2021թ․

N Հարց Պատասխան 
Նախատեսվա՞ծ է արդյոք կանխավճար  Ոչ 
Հնարավո՞ր է արդյոք վճարումն իրականացնել փուլ առ փուլ Ոչ, քանի որ կառուցվելիք համակարգի որևէ բաղադրիչի փորձարկումը և ընդունում-հանձնումը առանց բոլոր աշխատանքները վերջացնելու հնարավոր չէ 
Գործում է արդյո՞ք նախկինում ձեռք բերված DUNS համարը DUNS համարը վաղեմիության ժամկետ չունի, այն ձեռք է բերվում մեկ անգամ և գործում է կազմակերպության գործունեության ամբողջ ընթացքում 
Պարտադի՞ր է արդյոք փորձը քլորակայանների կառուցման գործում Այո, հայտատուն կամ իր ենթակապալառուներից որևէ մեկը պետք է ունենա խմելու ջրի մատակարարման համակարգի, պոմպակայանի և քլորակայանի կառուցման փորձ, ինչպես դա նշված է մրցույթի հրավերում 
Պե՞տք է արդյոք փոխել գյուղի կողմից վերջին ժամանակահատվածում կառուցված նոր ջրագծերը Նախագծում նշված են այն ջրագծերը, որոնք գտնվում են բարվոք վիճակում և փոփոխման ենթակա չեն։ Այդ ջրագծերը պետք է միացվեն նոր կառուցված ցանցին աշխատանքների ավարտման փուլում՝ տվյալ փողոցների երկարատև ջրազրկումից խուսափելու համար 
Պոմպի շարժաբերի հզորությունը չի համապատասխանում պոմպի հզորությանը Այո, ծավալաթերթում տեղ է գտել սխալ․ պոմպի հաճախա-կանային կարգավորմամբ շարժաբերը պետք է լինի 120 ամպերանոց