ՀՆՀ # 210619-01
ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր ՊԷ խողովակների, կցամասերի ձեռքբերման, ՊԷ խողովակների եռակցման և խողովակաշարի մոնտաժման աշխատանքների իրականացման, փականային արկղի և պոմպակայանի կառուցման համար՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակում:
Հայտերի ներկայացման հետ կապված մանրամասները սույն հղումով`
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2019թ.-ի հուլիսի 8-ը՝ երկուշաբթի օրը, Երևանի ժամանակով ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատուպետք է հայտի տպագիր տարբերակը մեկ օրինակից ներկայացնի ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի գրասենյակ՝ ք. Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 204 սենյակ հասցեով: