ՀՆՀ` 170818-01
ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր Արարատի մարզի Սիփանիկ համայնքում գտնվող ինքնաբուխ ոռոգման հորի վերանորոգման և հորին կից բաշխիչ փականային հանգույցի կառուցման համար:
Հայտին առնչվող տեխնիկական մանրամասները՝ ուղեցույցը և ընթացակարգը, կից ներկայացված փաստաթղթում՝ Sipanik_well_arm
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2018թ.-ի օգոստոսի 31-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00: Հայտատուները պետք է հայերենով գրված իրենց հայտի տպագիր տարբերակը մեկ օրինակից ներկայացնեն ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի գրասենյակ՝ ք. Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 204 սենյակ հասցեով: