Ձկնաբուծական տնտեսության ջրահեռացման համակարգի ձևափոխման և դրենաժային ջրանցքի պատի ուժեղացման համար
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է մասնագիտացված տեղական կազմակերպություններին գնառաջարկներ ներկայացնելու Արարատի մարզի Հայանիստ գյուղի հարևանությամբ գտնվող ձկնաբուծարանի ջրահեռացման համակարգի ձևափոխման և ձկնաբուծարանի հարևանությամբ գտնվող դրենաժային ջրանցքի պատի ամրացման համար:
Պահանջվող աշխատանքների մասնագրերը և ծավալները, ինչպես նաև առաջարկվող գործարքի պայմանները ներկայացված են կից փաստաթղթում՝ Hayanist_bank_RFP_arm