ՀՆՀ # 220421-01. Նախամրցութային պարզաբանումներ

ՀՆՀ # 220421-01 Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ կառավարման կենտրոնացված, առցանց համակարգի համար համակարգչային ծրագրային փաթեթի (SCADA համակարգ) մշակում. նախամրցութային պարզաբանումներ

NՀարց  Պատասխան
 1.Անհրաժեշտ է ապահովել ՀՆՀ-ում  նշված 19 ջրառի կետերում տեղադրված հոսքաչափերի և տվյալների գրանցասարքերի (data logger) տեխնիկական մասնագրերը:Սարքերի տեխնիկական մասնագրերը ներկայացվում են հետևյալ հղումով՝ https://bit.ly/2R93iFq
2.Որո՞նք են ՀՆՀ-ում նշված տվյալների գրանցասարքերի մակնիշները։ՀՆՀ-ում  նշված 19 ջրառի կետերում տեղադրված են հետևյալ մակնիշների գրանցասարքերը (data logger)՝  Robustel M1000, Robustel M1100
 3.Ու՞մ կողմից են տրամադրվելու բջջային օպերատորի քարտերը, եթե դա պետք է տրամադրի կատարողը, ապա ի՞նչ ժամկետով:ՀՆՀ-ում նշված ընտրված ձկնաբուծարանների ստորերկրյա ջրառի19 կետերի համար տեղադրված սարքավորումներն ապահովված են բջջային քարտերով, որոնց հետ կապված ծախսերը մինչև ս.թ. օգոստոս ամիսը հոգալու է ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիրը
4. Պե՞տք է արդյոք ներկայացնել DUNS համար, եթե բոլոր աղբյուրներից  ստացված համախառն եկամուտը նախորդ ֆիսկալ տարում բարձր է եղել 300,000 դոլարից, իսկ գնառաջարկը 25 000 դոլարից ցածր է։Համաձայն  ՀՆՀ-ի Հայտատուների համար ուղեցույցի 13 կետի, պարտադիր չէ։  Ցանկացած պարագայում,  եթե կազմակերպությունն արդեն ունի DUNS համար, ներկայացնելը խրախուսվում է։
 5.Գործու՞մ է արդյոք նախկինում ձեռք բերված DUNS համարը։DUNS համարը վաղեմիության ժամկետ չունի, այն ձեռք է բերվում մեկ անգամ և գործում է կազմակերպության գործունեության ամբողջ ընթացքում:
 6.ՀՆՀ-ում նշվում է ծրագրավորման երկու լեզու, որոնք այս պահին մի քիչ հնացած են և այդքան էլ նպատակարհարմար չեն պահանջվող համակարգը ծրագրավորելու համար: Այսօր գոյություն ունեն ծրագրավորման արդիական լեզուներ՝ պահանջվող ծրագրային փաթեթը մշակելու համար: Եվ, ընդհանրապես, նմանատիպ համակարգերը մշակելու համար օգտագործվում են ծրագրային լեզուների կոմպլեքսներ, որոնք աշխատաում են բոլոր պլատֆորմներում: Ինչո՞վ է պայմանավորված երկու ծրագրային լեզվի ընտրությունը և այդ սահմանափակումը ՀՆՀ-ում:Հարցադրումը ճիշտ է արված: Եթե հայտատուն գտնում է, որ կան ծրագրավորման արդիական լեզուներ ըստ ՀՆՀ-ում նշված պահանջների համակարգչային փաթեթը մշակելու համար, ապա հայտատուն դրանք ներկայացնում է հայտում՝ կարճ հիմնավորումով: Lրացուցիչ ծրագրավորման լեզվի ընտրությունը սահմանափակում չի հանդիսանա: Կարևոր է, որ համակարգչային ծրագիրն աշխատի Windows-ի վիրտուալ սերվերի վրա և ապահովի տվյալների արխիվացման հնարավորություն LINUX վիրտուալ սերվերի վրա:   ՀՆՀ-ի «SCADA համակարգի տեխնիկական բնութագիրը» բաժնի 4-րդ կետում կատարվել է ուղղում. «առցանց տվյալների բազայի կառավարման համակարգի կառուցման լեզուն պետք է լինի տվյալների առավելագույն անվտանգությունն ապահովող բաց հասանելության լեզուներից մեկը (MySQL կամ PostgreSQL), իսկ SCADA համակարգի մշակումը իրականացվի լայնորեն կիրառվող ծրագրավորման լեզուներից որևէ մեկով (օրինակ PHP, Java և այլն)»
 7.Արդյո՞ք հայտում սահմանված է տեխնիկական հիմնավորում ներկայացնելու պահանջ:Ակնկալվում է, որ հայտում հակիրճ կներկայացվեն աշխատանքների իրականացման տեխնիկական մոտեցումները և հիմնավորումները: 
 8.Արդյո՞ք ծրագրային փաթեթը պետք է մշակվի զրոյից:Ոչ:
 9.Արդյո՞ք համակարգը պետք է պարտադիր աշխատի Windows-ի վիրտուալ սերվերի վրա:Այո:
10. ՀՆՀ-ի տեխնիկական պահանջների մեջ կան կետեր, որոնց համար կարելի է ավելի լավ լուծումներ, տարբերակներ առաջարկել: Արդյո՞ք հնարավոր է առաջարկել այդ փոփոխությունները՝ հիմնավորումներով, և պահպանելով համակարգի հիմնական կառուցվածքն ու գործառույթները:Այո, հնարավոր է՝ առաջարկվող փոփոխության կամ փոփոխությունների հիմնավորումները ներկայացնելու պայմանով:
 11.Արդյո՞ք հնարավոր է տեղադրել տվյալների նոր գրանցասարքեր (data logger), թե պարտադիր է արդեն տեղադրված սարքերի օգտագործումը:Նպատակահարմար է օգտագործել արդեն տեղադրված տվյալների գրանցասարքերը, որոնց տեխնիկական մասնագրերը համաձայնեցվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ:  ՀՆՀ-ում նշված որոշ ձկնաբուծական տնտեսությութններում տեղադրված սարքերը ստուգաչափվել են պետական լիազոր մարմնի կողմից և ստացել են չափաբերման սերտիֆիկատներ, որից հետո կապարակնքվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից:   Նշված տվյալների գրանցասարքերին այլ հոսքաչափական սարքավորումների միացում չի նախատեսվում: