Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)
Նյութերի ձեռքբերում և շինարարական աշխատանքների իրականացում
Գրիբոյեդով գյուղի ոռոգման համակարգի բարելավման շրջանակում
ՀՆՀ # 120421-01
ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր ջրանցույցների (ակվեդուկ) և հարթ փականներով կահավորված հանգույցների կառուցման համար՝ Գրիբոյեդով գյուղի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակում:
Հայտատուներին հրավիրում ենք ներկայացնել հայտեր՝ համաձայն ստորև բերված ուղեցույցի՝
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ.-ի ապրիլի 26-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատու պետք է հայտի էլեկտրոնային տարբերակը ներկայացնի aspired@engl.com հասցեով: