Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)
Ֆոտովոլտայիկ համակարգի ձեռքբերում և տեղադրում
Ձկնաբուծության նպատակով վերականգնվող էներգիայի օգտագործման շրջանակում
ՀՆՀ # 020421-01
ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր Ֆոտովոլտայիկ համակարգի ձեռքբերման և տեղադրման համար՝ «Ձկնաբուծության նպատակով վերականգնվող էներգիայի օգտագործում» ծրագրի շրջանակում:
Հայտի ներկայացման ուղեցույցը, ժամկետները և մրցույթին առնչվող պայմանները ստորև՝
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ.-ի ապրիլի 16-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատուպետք է հայտի էլեկտրոնային տարբերակը ներկայացնի aspired@engl.com հասցեով: