ԳԱՏՕ ծրագիրը կհամագործակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ

Ձախից աջ՝
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ԳԱՏՕ ծրագրի տնօրեն Մագդա Ավետիսյանը և
«Արմենիա հիմնադրամ»-ի նախագահ Մարիա Մեհրանյանը։

Հունիսի 18-ին ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Արմենիա հիմնադրամ» կազմակերպության միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր՝ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի ոռոգման համակարգի բարելավման աշխատանքների համատեղ իրականացման նպատակով։

Գործող ցանցով ոռոգվում է 120 հեկտար հողատարածք, սակայն ջրի մոտ 40%-ը կորչում է հոսակորուստների և ինֆիլտրացիայի պատճառով։ Մոտ 40 հեկտար գյուղատնտեսական հողատարածք ներկայումս չի ոռոգվում ջրի սակավության պատճառով։

Տվյալ ծրագիրը թույլ կտա բարելավել ընդհանուր համակարգի արդյունավետությունը և ոռոգելի դարձնել մոտ 160 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք՝ ի շահ համայնքի 400 ֆերմերների։