
Ապրիլի 19-ին ավարտվեց ԳԱՏՕ ծրագրի կողմից կազմակերպված Երկրատեղեկատվական համակարգերի օգտագործմամբ քարտեզագրման դասընթացը, որը նախատեսված էր ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (ՋՌԿԳ) աշխատակիցների համար։ Դասընթացի նպատակն էր խորացնել մասնակիցների գիտելիքները Երկրատեղեկատվական համակարգերի գործնական կիրառման,
մասնավորապես՝ տվյալների հիման վրա թեմատիկ քարտեզների կազմման և արտահանման, վիճակագրական տվյալների ստացման, տվյալների արտահանման ուղղությամբ և այլն։