Հուլիսի 11-ին ԳԱՏՕ ծրագիրը և Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը կնքեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ գործողությունների իրականացման միջոցով նպաստել կայուն էներգիայի աղբյուրների օգտագործումը Հայաստանում: Հիմնադրամը տեխնիկական աջակցություն կտրամադրի ԳԱՏՕ-ի կողմից նախաձեռնվող և ֆինանսավորվող պիլոտային ծրագրերի շահառուներին՝ Արարատյան դաշտի համայնքների և ձկնաբուծարանների կողմից արևային տեխնոլոգիաների կիրառման խթանման նպատակով: