Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր Սայաթ-Նովա համայնքում

Ընթացքում են Սայաթ-Նովա համայնքի ոռոգման ծրագրի պոմպակայանի շինարարական աշխատանքները: Պոմպակայանի շենքն արդեն գրեթե կառուցված է, շուտով կտեղադրվեն նաև պոմպերը: Պոմպակայանը կառուցվում է Մասիս-Ձուկ ձկնաբուծարանի տարածքում, որտեղից ջուրը մղվելու է Սայաթ-Նովա համայնքի ֆերմերներին պատկանող հարակից դաշտերը: Նոր համակարգը թույլ կտա ոռոգել մոտ 60 հա հողատարածք, իսկ հետագայում հնարավորություն կա ընդլայնելու համակարգը: Ծրագրի և ֆինանսավորող կողմերի մասին ավելի մանրամասն այստեղ.