Հայտ ներկայացնելու հրավեր. ՊԷ խողովակների, կցամասերի ձեռքբերում և խողովակաշարի մոնտաժման աշխատանքներ

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)

ՊԷ խողովակների, կցամասերի ձեռքբերում և խողովակաշարի մոնտաժման աշխատանքներ

Սայաթ-Նովա գյուղում ջրի կրկնակի օգտագործման և ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակում

ԳԱՏՕ ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր պոլիէթիլենային խողովակների, կցամասերի ձեռքբերման, պոլիէթիլենային խողովակների եռակցման և խողովակաշարի մոնտաժման աշխատանքների իրականացման համար՝ Սայաթ-Նովա գյուղում ջրի կրկնակի օգտագործման և ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակում: Հայտի պայմաններին կարելի է ծանոթանալ սույն հղումով՝ IFB_Sayat Nova_Pipes_arm

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2018թ.-ի ապրիլի 18-ը՝ չորեքշաբթի օրը, Երևանի ժամանակով  ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատու պետք է հայտի տպագիր տարբերակը մեկ օրինակից ներկայացնի ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի գրասենյակ՝ ք. Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 204 սենյակ հասցեով: