Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)
Ակվակուլտուրաների տեխնոլոգիաների փոխանցման ծրագրի շրջանակներում, ձկնաբուծական տնտեսությունում ջրի արդյունավետ օգտագործման համակարգի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար
«Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր Մեծամոր քաղաքի հարևանությամբ գտնվող «Արմավիրի Ֆերմեր» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանի 2-րդ տեղամասի տարածքում, գոյություն ունեցող հինգ բետոնե ավազանների բազայի վրա կառուցել փորձարարական ձկնաբուծական տնտեսություն՝ ջրի արդյունավետ օգտագործման տեխնոլոգիաների փորձարկման և ցուցադրման համար:
ՀՆՀ-ի ամբողջական տեքստը՝ ATTC_Construction_ARM
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 21-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00: Հայտատուները պետք է իրենց հայտի տպագիր տարբերակը մեկ օրինակից հայերեն լեզվով ներկայացնեն ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի գրասենյակ՝ ք. Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 204 սենյակ հասցեով: