ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ

ԳԱՏՕ Ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ի «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագիրը, որն իրականցվում է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից, Հայ Օգնության Ֆոնդը և Սայաթ-Նովա համայնքապետարանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր՝ Սայաթ-Նովա համայնքում Մասիս Ձուկ ձկնաբուծարանի հետադարձ ջրերով ոռոգման ծրագիր իրականացնելու նպատակով:

Նմանատիպ ծրագրերը նպաստում են Արարատի դաշտի համայնքներում գյուղատնտեսության՝ մասնավորապես հողագործության, զարգացմանը, միևնույն ժամանակ խթանելով ռազմավարական նշանակություն ունեցող ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը մասնավոր ձկնաբուծարանների կողմից: Առաջին նմանատիպ ծրագիրն իրականացվել էր Արարատի մարզի Հայանիստ գյուղում: Սայաթ-Նովան երկրորդ համայնքն է, որտեղ ձկնաբուծարանի հետադարձ ջրերը մղվելու են ոռոգման համար: Երկու դեպքում էլ ԳԱՏՕ ծրագրի կողմից ստուգվել և պարբերաբար շարունակվում են ստուգվել ձկան կերի որակը և ջրի անվտանգությունը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ոռոգման ջրի ստանդարտներով:

Արարատյան դաշտի մոտ 30 գյուղերում առկա է խմելու և ոռոգման ջրի խնդիրը: Ձկնաբուծարանների հետադարձ ջրերի օգտագործումը գյուղատնտեսության համար թույլ կտա համայնքներին լուծել ոռոգման ջրի պակասի խնդիրը և բարելավել համայնքների բնակիչների բարեկեցությունը: