Հայանիստի ծրագրի մասնակիցներին ներկայացվեցին ԱՄՆ ՄԶԳ բնապահպանական և անվտանգության ապահովման պահանջները

 

ԳԱՏՕ ծրագրի շրջակա միջավայրի պահպանության հարցերի մասնագետը գործընկերներին ամփոփ ներկայացնում է բնապահպանական և անվտանգության ապահովման պահանջները:
ԳԱՏՕ ծրագրի շրջակա միջավայրի պահպանության հարցերի մասնագետը ներկայացնում է բնապահպանական և անվտանգության ապահովման պահանջները:

Սեպտեմբերի 27-ին ԳԱՏՕ ծրագիրը Հայանիստ գյուղում անցկացրեց բնապահպանական, առողջության պահպանման և անվտանության ապահովման պահանջ

 

ների վերաբերյալ վերապատրաստում, որ նախատեսված էր համայնքի, ձկնաբուծարանի, ինչպես նաև պոմպակայանի կառուցման ու պոմպերի տեղադրման գործում ներգրավված ենթակապալառուի ներկայացուցիչների համար: Վերջիններիս ամփոփ ներկայացվեցին ԱՄՆ ՄԶԳ-ի՝  բնապահպանական և անվտանգության ապահովման պահանջները, տեղական շինարարական նորմերը:

 

Մասնավորապես, ԳԱՏՕ ծրագրի շրջակա միջավայրի պահպանության հարցերի մասնագետը մասնակիցների հետ քննարկեց ձկնաբուծարանում ներկայում իրականացվող շինարարության, պոմպերի տեղադրման աշխատանքների  հնարավոր բնապահպանական հետևանքները՝ այդ թվում խոսելով նաև վնասակար ազդեցությունների կանխման միջոցառումների մասին: Համայնքի և ենթակապալառուի ներկայացուցիչներին խնդրվեց շինարարարության և էլեկտրալարերի անցկացման աշխատանքների ընթացքում հետևել անվտանգության ապահովման նորմերին՝ հնարավոր դժբախտ պատահարներից զերծ մնալու համար:

Ելնելով ծրագրի առանձնահատկություններից՝ ծրագրի հնարավոր բնապահպանական ազդեցությունն աննշան է. մեծածավալ շինարարական աշխատանքներ չեն լինի: Փոքր քանակությամբ շինարարական աղբը պատշաճ կերպով կպահվի և կթափվի գյուղի հատուկ նախատեսված աղբավայրը: Խողովակաշարի տեղադրման աշխատանքների ընթացքում փորված հողը կօգտագործվի հետլիցքի համար և համապատասխանաբար կհավասարեցվի և կտոփանվի: Լրացուցիչ վերապատրաստում կանցկացվի այն տեղական ընկերությունների համար, որոնք ենթակապալի պայմանագրի հիման վրա կիրականացնեն խրամուղիների փորման և խողովակաշարի տեղադրման աշխատանքները:

Ոռոգման համակարգի բարելավման ծրագիրն իրականցվում է ԱՄՆ ՄԶԳ-ի ԳԱՏՕ ծրագրի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերության և ERGIS ՀԿ-ի համատեղ ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է Հայանիստ գյուղի մոտակայքում գտնվող ձկնաբուծարանի հետադարձ ջրերն օգտագործել համայնքային հողատարածքների ոռոգման համար: Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգումն ավելի մատչելի կլինի Հայանիստի համայնքի գյուղատնտեսների համար, և կբարելավվեն մոտ 120 տնային տնտեսությունների կենսապայմանները: