ԳԱՏՕ ծրագիրը սերտ համագործակցում է ԱՄՆ ՄԶԳ-ի Գլոբալ լաբ-ի հետ փորձի և տվյալների փոխանակման նպատակով: Լաբ-ի Երկրաբանական կենտրոնը ծրագրի համար հանդիսանում է տեխնիկական տվյալների կարևոր աղբյուր, որոնց նպատակն է խթանել Արարատի դաշտի ստորգետնյա ջրերի խելամիտ և արդյունավետ օգտագործումը:
Երկրաբանական ենտրոնի կողմից ԳԱՏՕ ծրագրին տրամադրվել են Արարատի դաշտի 3 մետր ռեզոլյուցիայով արբանյակային պատկերները՝ Հայաստանի և Թուրքիայի տարածքների ծածկույթով, որոնք օգտագործվելու են ծրագրի մասնագետների կողմից տարածքի հողածածկի/հողօգտագործման դասակարգման համար: Արարատի դաշտի իրական հողօգտագործման վերաբերյալ տվյալները հետագայում թույլ կտան հաշվարկել տարածքի հիդրոլոգիական բալանսը, այդ թվում՝ ջրի առկա պաշարներն ու պահանջարկը, որոնք ներառվելու են ԳԱՏՕ ծրագրի կողմից մշակվող Արարատի դաշտի Կառավարման տեղեկատվական համակարգում: Դրանք կարևոր վերլուծական գործիքներ են, որոնք անհրաժեշտ են ստորգետնյա ջրերի առկա պաշարների օգտագործման վերաբերյալ տեղեկացված և խելամիտ որոշումների կայացման համար:
ԳԱՏՕ ծրագիրը կշարունակի իր համագործակցությունը Երկրաբանական կենտրոնի հետ՝ Արարատի արտեզյան ավազանի սնուցման կարևոր գոտի հանդիսացող Կարսի սարահարթի արբանյակային պատկերների ստացման ուղղությամբ: