Ոռոգման վերականգման ծրագիր Հայանիստ գյուղում

DSC_0298Հունիսի 17-ին նշվեց Հայանիստ գյուղի ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այն իրականացվում է ԳԱՏՕ ծրագրի և փուլում «Շրջակա միջավայրի հետազոտու­թյունների և ԱՏՀ կենտրոն» (ՇՄՀԱՏՀԿ) հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ: Հայանիստ գյուղի մոտակայքում գործող ձկնաբուծարանի հետադարձ հոսքերը, որոնք սովորաբար թափվում են դրենաժային համակարգ, կօգտագործվեն մոտ 40հա վարելահողերի ոռոգման համար: Ծրագիրն այսպիսով ծառայում է երկու կարևոր նպատակների. մասամբ լուծում է գյուղի ոռոգման խնդիրը և բարձրացնում ձկնաբուծարանի կողմից արտեզյան ջրերի օգտագործման արդյունավետությունը:DSC_0288

Հայանիստն այն 31 համայնքներից մեկն է, որոնք ստորգետնյա պաշարներից չկարգավորված ջրառի պատճառով մնացել են առանց ոռոգման ջրի:  ԳԱՏՕ ծրագրի և ՇՄՀԱՏՀ մասնագետներն ուսումնասիրել են ձկնաբուծարանում օգտագործվող ձկան կերը և հետադարձ ջրերի որակն ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ոռոգման համար սահմանված չափանիշների՝ ապահովելու ջրի անվտանգությունն ու բնապահպանական նորմերի համապատասխանությունը: