Կայացավ Միջգերատեսչական հանձնախմբի չորրորդ հանդիպումը

pic 1Հունիսի 7-8-ին ԳԱՏՕ ծրագրի կողմից կազմակերպվեց Արարատյան դաշտում ձկնաբուծության նպատակով ստորերկրյա ջրերի օգտագործման վճարի օպտիմալ դրույքաչափի սահմանման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնախմբի չորրորդ հանդիպումը:

Հանձնախմբում ընդգրկված պետական գերատեսչությունների և ՀԿ-ների մասնակիցները ներկայացրեցին իրենց կարծիքները` ռեսուրսավճարի հաշվարկման նախընտրելի տարբերակի, ինչպես նաև Արարատի դաշտի ձկնաբուծարանների համար բլոկային (աճող) ռեսուրսավճարի կիրառելիության վերաբերյալ: Ոլորտի ներկայացուցիչներն ու բնապահպանները վեճի բռնվեցին ռեսուրվճարի հաշվարկման առաջարկվող մոդելի և ռեսուրսավճարի հավանական բարձրացման շուրջ:

Հանձնախմբի հետ աշխատող միջազգային փորձագետը ներկայացրեց ռեսուրսավճարի դերը ջրային ռեսուրսների պահպանման քաղաքականության մեջ և միջազգային լավագույն փորձը ռեսուրսավճարի ձևավորման բլոկային սխեմայի կիրառման ոլորտում:

ԳԱՏՕ ծրագիրը կշարունակի իր համագործակցությունը շահագրգիռ կողմերի հետ՝ օպտիմալ լուծում գտնելու նպատակով, և հանդես կգա այնպիսի առաջարկություններով, որոնք հաշվի կառնեն բոլոր կողմերի շահերը: