Միջգերատեսչական հանձնախմբին ներկայացվեցին ռեսուրսավճարի ձևավորման մոտեցումները

????????????????????????????????????

Մայիսի 12-13ին ԳԱՏՕ ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ Արարատյան դաշտում ձկնաբուծության նպատակով ստորերկրյա ջրերի օգտագործման վճարի օպտիմալ դրույքաչափի վերլուծությանն աջակցելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնախմբի 3-րդ հանդիպումը: Հադիպման ընթացքում ներկայացվեցին ձկնաբուծարանների շրջանում անցկացված հարցման արդյունքներն ու oպտիմալ ռեսուրսավճարի ձևավորման վերլուծությունը:

Ընդհանուր առմամբ, հարցման համար դիտարկված 80 ձկնաբուծական տնտեսություններից հարցմանը մասնակցեց ընդամենը 34 տնտեսություն: Մյուս տնտեսությունները տարբեր պատճառներով չընդգրկվեցին հարցազրույցներում՝ հիմնականում ցանկության բացակայության, փակման, արգելանքի տակ գտնվելու կամ այլ պատճառներով: Ներկայացվեցին հարցմանը մասնակցած ռեսպոնդենտների կողմից նշված ձկնաբուծության ոլորտին առնչվող հիմնական խնդիրները. ներքին և արտաքին շուկայում մրցակցության անհավասար պայմանները, հարկային անհավասար պայմանները, արտահանման սահմանափակ հնարավորությունները, հոսանքի և ջրի սակագների բարձրացումը, կերի գների թանկացումը, ջրի երկրորդային օգտագործման հնարավորության անտեսումը և այլն:

Օպտիմալ ռեսուրսավճարի գնահատման ընթացքում ներկայացվեց ռեսուրսավճարի ձևավորման մոտեցումները, այդ թվում բլոկային (աճող) ռեսուրսավճարի գաղափարը: Սակայն, որպես հնարավոր լավագույն լուծում՝ ինքնարժեքի մեջ ռեսուրսավճարի կշռի բարձրացումը պետք է լինի  այնքանով, որ ռեսուրսի արդյունավետ օգտագործումը լինի տնտեսվարողի համար եկամտաբերության կարևորագույն նախապայմանը, նպաստի տնտեսվարողի կողմից արդյունավետ տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: Լավագույն սցենարը կլինի նաև այն, որը թույլ կտա պահպանել ձկան ինքնարժեքը նույն մակարդակում՝ ծախսային այլ բաղադրիչների նվազեցման հաշվին:

Միջգերատեսչական հանձնախմբի անդամները պետք է քննարկեն օպտիմալ ռեսուրսավճարի առաջարկվող մեխանիզմներն իրենց համապատասխան գերատեսչություններում և ներկայացնեն իրենց առաջարկությունները նախքան հանձնախմբի վերջին հանդիպումը, որը նախատեսված է հունիսին: