ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԱՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՀԵՏ

DSC_0399Ապրիլի 14-ին ԳԱՏՕ ծրագրի անձնակազմը հյուրընկալեց գիտության և տեխնոլոգիաների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական դոկտոր Վողան  Թուրեքյանին, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ և ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամի ներկայացուցիչներին: Պրն. Թուրեքյանն ուսումնասիրում է դիվանագիտության, ինչպես նաև գիտության և տեխնոլոգիայի միջև փոխադարձ կապը: Նրան հետաքրքրում է, թե ինչպես դիվանագիտական հարաբերությունների միջոցով ստեղծել նոր հեռանկարներ գիտության և տեխոնոլոգիաների զարգացման համար, ինչպես նաև բարեավել դիվանագիտական հարաբերությունները գիտության և տեխնոլոգիայի միջոցով:

Հանդիպման ժամանակ ԳԱՏՕ ծրագրի անձնակազմը ներկայացրեց ծրագիրն իր հիմնական բաղադրիչներով, շեշտադրելով նորարարական տեխնոլոգիաների կարևորությունը Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի շարունակական նվազումը կանխելու գործում: ԳԱՏՕ ծրագրի թիմը նաև ներկայացրեց իր համագործակցությունը ԱՄՆ Երկրաբանական հետազոտությունների կենտրոնի և Գլոբալ լաբ-ի հետ՝ ծրագրում նորարարական մոտեցումների կիրառման նպատակով: