ԱՄՆ ՄԶԳ — Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա գործընկերություն

2016 թվականի հուլիսի 20-ին Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և  պահպանման մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա (Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա) ընկերության և Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության (ՀՀ ԲՆ) միջև: Փոխըմբռնման հուշագիրը մասնավորապես ուղղված է հետևյալ նպատակների իրագործմանը.

  • Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների՝ պատասխանատվության գիտակցումով կառավարում և օգտագործում,
  • Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պահպանում,
  • Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում,
  • Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում:

Փոխըմբռնման հուշագրի կողմերը մտադրված են համատեղ գործողություններ իրականացնել հետևյալ ուղղություններով.

  • նպաստել ջրային ռեսուրսի խնայողությանը (վերականգնմանը),
  • բարձրացնել հասարակական իրազեկությունը տեղի կարևոր ջրային հիմնահարցերի շուրջ.
  • ուղղակի ներգործություն ունենալ համայնքների տնտեսական զարգացման վրա.
  • խթանել ջրային ռեսուրսի պահպանման գիտակցության ձևավորմանը:

Հաստատված գործընկերությունը կօժանդակի ԳԱՏՕ ծրագրի շրջանակում իրականացվող որոշ գործողություններին, որոնք նպատակաուղղված են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների նվազեցմանը և կայուն վիճակի պահպանմանը: Դրանք են.

1) Հայանիստ գյուղում ոռոգման համակարգի վերականգնման ծրագիրը. Հայանիստը միջին մեծության գյուղական համայնք է Արարատյան դաշտում՝ Արարատի մարզի Մասիսի շրջանում: Ծրագրի նպատակն է ձկնաբուծարանի հետադարձ ջրերն օգտագործել Հայանիստ գյուղի 40 հա համայնքային հողատարածքների ոռոգման համար: 2016թ.-ին ավարտվել են ոռոգման ցանցի տեղադրման և պոմպակայանի կառուցման աշխատանքները: Ոռոգման ջրի մատակարարումը կկատարվի ոռոգման սեզոնին՝ 2017թ.-ի գարնանը:

2) Արարատյան դաշտի ձկնային տնտեսություններում ստորերկրյա ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված, առցանց վերահսկման 20 համակարգի տեղադրում՝ ԳԱՏՕ ծրագրի և ՀՀ ԲՆ-ի համատեղ ջանքերով: Նոր համակարգը հնարավորություն կտա վերահսկելու ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրերի օգտագործումը՝ արձանագրելով ջրառի թույլատրելի առավելագույն ծավալների գերազանցումը: Համակարգի միջոցով կբարելավվի ջրօգտագործման թույլտվությունների պայմանների կատարման ապահովման մեխանիզմը: Տվյալները կլինեն հրապարակային:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի հայաստանյան մասնաճյուղն է: Մեր երկրում այն գործում է 1996-ից՝ լինելով «Կոկա-Կոլա» Ընկերության զովացուցիչների լիազորված միակ շշալցնողը:

Հաջողակ բիզնես գործունեություն վարելուց զատ, շուրջ 20 տարի  է արդեն, ինչ ընկերությունը հանդիսանում է հասարակության պատասխանատու անդամ և իրականացնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն ուղղված մի շարք ծրագրեր։ Ջրային ռեսուրսների կառավարումն ու համայնքային զարգացումը, էներգիայի և կլիմայի պահպանությունը ընկերության թիրախային ուղղություններից են։  Ընկերությունն տարիներ շարունակ ընդգրկված է Դոու Ջոնսի Կայուն զարգացման ինդեքսում: 2016թ-ին այն ըմպելիքների արտադրության ոլորտում Եվրոպայում ու աշխարհում լավագույնն է ճանաչվել՝ երեք տարի շարունակ պահպանելով առաջատարի դիրքը:

http://coca-colahellenic.am/

http://www.happyvisit.am/